Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
![]() Աստղագետներն ապացույցներ են հայտնաբերել, որ Մարսի ընդերքում՝ մոտ 24 կմ խորության վրա, գոյություն ունեն ճյուղավորված ճեղքերի և անցուղիների ցանցեր, որոնցով հեռավոր անցյալում հալված մագման շարժվել է դեպի մարսյան հրաբուխներ։ Այս հայտնագործությունն էականորեն փոխում է գիտնականների պատկերացումները Մարսի տեկտոնական կառուցվածքի մասին, հայտնում է Օքսֆորդի համալսարանի մամուլի ծառայությունը: «Ավանդաբար ենթադրվում էր, որ Մարսի վրա հրաբխային ակտիվությունը շատ ավելի պարզ սկզբունքներով է ընթանում, քան Երկրի վրա։ Մեր հայտնագործությունը ցույց է տալիս, որ Մարսի ընդերքում գոյություն է ունեցել հալված ապարների բարդ ցիկլ, որը գրեթե ամբողջությամբ ազդել է նրա կեղևի վրա։ Այն մի շարք հետաքրքիր հարցեր է առաջացնում․ թե որքանով է սա տարածված Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների վրա», - բացատրել է Օքսֆորդի համալսարանի մոլորակագետ Թոբերմորի Մաքքեյ-Չեմպիոնը։ Ինչպես նշում են աստղագետները, գիտնականները վաղուց ենթադրում են, որ Մարսն ու Վեներան կլիմայով և արտաքին տեսքով էականորեն տարբերվում են Երկրից, քանի որ նրանց ընդերքում բացակայում են տեկտոնական գործընթացները։ Վերջիններս ապահովում են ապարների մշտական շրջանառությունը երկրակեղևի և մանտիայի խորքային շերտերի միջև, ինչպես նաև գազերի և նյութի փոխանակությունը մթնոլորտի և լիթոսֆերայի միջև, ինչը զգալիորեն ազդում է դրանց կազմի և հատկությունների վրա։ Մոլորակագետների միջազգային թիմը հայտնաբերել է, որ նմանատիպ գործընթացներ իսկապես տեղի են ունենում Մարսի կեղևի ստորին շերտերում՝ վերլուծելով ամերիկյան InSight զոնդի վրա գտնվող SEIS սեյսմոգրաֆի կողմից Մարս կատարած ամբողջ առաքելության ընթացքում հավաքված տվյալները։ Այս ընթացքում սարքը գրանցել է մի քանի հազար մարսաշարժ, ինչը թույլ է տվել գիտնականներին ուսումնասիրել Մարսի ներքին կառուցվածքը և հայտնաբերել մի շարք անոմալիաներ նրա կեղևում՝ 24 կմ խորության վրա։ |

Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
10520:58
Ամբերդի ամրոցում հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
18329.06.2026, 16:48
60 միլիոն աստղ. ամենամանրակրկիտ նկարը Ծիր Կաթինի կենտրոնից (լուսանկար)
25528.06.2026, 22:18
Գիտնականները պարզել են, որ խաղողի ամենօրյա օգտագործումն ապահովում է մաշկի պաշտպանությունը
42428.06.2026, 17:03
Հնագետները հայտնաբերել են Սթոունհենջի հնարավոր նախատիպը (լուսանկար)
41828.06.2026, 16:51
Մեքսիկայում հայտնաբերել են ջունգլիներում շուրջ 1000 տարի թաքնված մայաների քաղաք
93127.06.2026, 00:49
