Ավարտվել է «Չաղ Ռուստամի» հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
![]() ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Ռ.Ս-ի հոր սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր հրազեններով կրակոցներ է արձակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ.Ս-ի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց և ստացած հրազենային վնասվածքներից մահացել։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ.Ս-ի սպանությունը Ա.Խ-ի օժանդակությամբ կատարել է դատապարտված Ա.Ս-ն: Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը) և 264-րդ հոդվածի 1-ին մասով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը), իսկ Ա.Խ-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությանն օժանդակելը): Ա.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Խ-ի վերաբերյալ կայացվել է կալանավորման որոշում և հայտարարվել հետախուզում: Ա.Ս-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»: Աղբյուրը` ՀՀ քննչական կոմիտե |

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
134Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
13515.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
19509.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
63009.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
17608.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
14108.09.2026, 11:18
