«Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում». Մերց
![]() Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինան զբաղեցնում է «ուժի դիրք մարտադաշտում»։ Նա կոչ է արել Ռուսաստանին սառեցնել առաջնագիծը և վերադառնալ Կիևի հետ բանակցություններին։ «Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում։ Կիևի նկատմամբ եվրոպական աջակցությունը անսասան է»,- ասել է Մերցը Գդանսկում Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված կոնֆերանսում։ «Եվ այսօր մենք հստակ ուղերձ ենք հղում Ռուսաստանին. եկել է բանակցելու, առաջնագիծը սառեցնելու և սպանությունները դադարեցնելու ժամանակը», - հավելել է Մերցը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց իր արդեն իսկ սահմանված պայմաններով։ Մոսկվան պահանջում է, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան ռուսական բանակի կողմից չգրավված տարածքներից՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից՝ իրենց վարչական սահմաններում։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում է Ուկրաինայի կողմից վերջերս Ռուսաստանի թիկունքի դեմ ձեռնարկված հեռահար հարվածներին։ Նա մասնավոր զրույցում կոչ արեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «ավելի համարձակ» գործել Մոսկվայի նկատմամբ՝ նրան ստիպելու վերադառնալ բանակցությունների։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
