Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 հունիսի, 2026 թ.

«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ, չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան». Վահագն Ալեքսանյան

222
Երեկ, 20:06
«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ, չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան». Վահագն Ալեքսանյան

«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ և չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան»,- ՔՊ փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Վահագն Ալեքսանյանը:
«Քանի դեռ էստեղից կլինեն համապատասխան արտահայտություններ, կոչեր, դրոշներ, էնտեղից լինելու են արձագանքներ: Նույնը՝ հակառակը: Այս փակ շղթան պետք է քանդվի»,- ասաց ՔՊ-ականը:
«Էդ ամեն ինչը տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ դուք ձեր ճեպազրույցների 40%-ը նվիրում եք այդ թեմաներին: Ամբողջ աշխարհում էդ թեմայի վրա ամենաշատը փող ծախսել է Սամվել Կարապետյանը, Ադրբեջանը էդ փողի կեսից ավելին էլ չի ծախսել»,- պնդեց Ալեքսանյանը:
Նա այդպես էլ խուսափեց պատասխանել հարցին՝ ինչու է Օրդուբադում իրականացվել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով միջոցառում՝ դա համարելով կեղծ օրակարգ:

«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ, չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան». Վահագն Ալեքսանյան