Երևան`   +28 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 հունիսի, 2026 թ.

«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց»․ ՄԻՊ

71
Այսօր, 15:48
«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց»․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է․ «Կալանքի կիրառման համակարգային խնդիրների լուծման կարևորության մասին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն անդրադարձել կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։
Միայն վերջին ամիսների ընթացքում մի քանի գործերի շրջանակներում, այդ թվում՝ վերաբերելի Դավիթ Մինասյանին, Արտուր Օսիպյանին, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է պետությանը քննարկման առարկա դարձնել անձանց նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը:
Պետությունը փաստացի կատարել է Պաշտպանի այս առաջարկությունները, ինչը ՄԻՊ հաստատությունը կարևոր է համարում՝ նկատի ունենալով նաև պետության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կատարելու ցուցանիշների աճը:
Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց՝ կարևորելով և առաջնահերթ համարելով կալանքի կիրառման ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը»։