Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում
254
Չորեքշաբթի, 24 հունիսի, 2026 թ., 19:42
![]() Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ուժեղ քամի է սկսվել Տանձուտ գյուղում և հարակից դաշտավայրերում՝ լուրջ վնասներ հասցնելով գյուղատնտեսական տնտեսություններին, մասնավորապես՝ ջերմոցներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամու հետևանքով մոտ 50 մլն դրամի վնաս է կրել նաև Տանձուտ գյուղի բնակիչ Արտակ Հերիքյանը։ Գյուղացիների խոսքով՝ քամին եղել է աննախադեպ ուժգին և ընդամենը մի քանի րոպեում հասցրել է մեծ վնասներ պատճառել։ Նրանք մտահոգված են, որ նման աղետների հետևանքների հաղթահարումը միայն սեփական միջոցներով չափազանց դժվար կլինի։ Նրանք հույս ունեն, որ ՀՀ Կառավարությունը, Արմավիրի մարզպետարանը կօգնեն վնասներ կրած տնտեսություններին ոտքի կանգնել։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
