«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս նկարում Արևմտյան Ադրբեջան կազմակերպության Ղարաքիլիսայի, այսինքն՝ մեր Սիսիանի շրջանային խորհրդի անդամներ են Օրդուբադի գերեզմանատանը Իլհամ Ալիևի պապ Ալիռեզայի գերեզմանաքարի մոտ։ Վերջին օրերին Նախիջևանում տեղի է ունենում Վերադարձ Արևմտյան Ադրբեջան անունը կրող, թվով երրորդ համագումար-փառատոնը, որի ընթացքում բազմաբնույթ միջոցառումներից մի քանիսին, այդուհանդերձ, որոշեցի անդրադառնալ։ Օրինակ, մեր Սիսիանի շրջանի տեղանուններին նվիրված գիտական զեկույց է ներկայացվել, որի ընթացքում անդրադարձ էր արվում այսպես կոչված Ղարաքիլիսայի շրջանի բազմաթիվ բնակավայրերի անվանումների ծագումնաբանությանը, դրանց ժողովրդագրությանը, որոնք կոչված էին ապացուցելու մեկ բան՝ այս հողերը ադրբեջանցիների պատմական հայրենիքն են։ Մեկ այլ քննարկման ժամանակ ներկայացվում էին այսպես կոչված հայրենազրկված ադրբեջանցիների ընտանեկան պատմություններ, ինչպես նաև դեռևս նախորդ դարասկզբին տեղաբնիկ ադրբեջանական բնաչության ջարդերի, ադրբեջանաբնակ գյուղերի ոչնչացման, իրենց բառերով էթնիկ զտման ու գենոցիդի քաղաքականությունը, որ իրականացվել է Անդրանիկի, Նժդեհի ու նրանց «բանդաների» ձեռքով։ Հատկանշական է որ Անդրանիկին, Նժդեհին ու նրանց զինակիցներին՝ որպես ահաբեկիչ բանդիտներ ներկայացնող մեր խաղաղասեր ապագա հայրենադարձները հերոսացնում են Սիսիանի շրջանում 20-րդ դարի սկզբներին երկար տարիներ ավազակությամբ հայտի քուրդ Ղաչաղ Նաբիին։ Հետաքրքրական էր, հատկապես, Անդրանիկին անդրադարձը։ Զեկուցողները հիշեցնում էին, որ 1918-20 թվականներին Զանգեզուրը հանձնված էր Ադրբեջանի ժամանակավոր իշխանությանը, ու Զանգեզուրի բոլոր շրջանները համաձայնել էին ապրել Ադրբեջանի կազմում, բացի Սիսիանից։ Խոստովանեմ, որ ներկայացված պատմական փաստերը խեղաթյուրված չեն այդ առումով։ Իսկապես, 1918 թվականի սեպտեմբերին Սիսիանի Անգեղակոթ գյուղում Անդրանիկի մասնակցությամբ և նրա պահանջով տեղի են ունեցել գյուղական բնակավայրերի ներկայացուցիչների ժողովներ, որտեղ որոշվել է կռվել, որևէ պարագայում չընդունել Ադրբեջանի իշխանությունը։ Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը, որտեղ Ալիևները ներկայանում են որպես հայրենազրկված ընտանիք։ Ըստ որում, շեշտադրում կար, որ կորսված հայրենիքի գաղափարը անգամ Անդրանիկի ջարդերի այդ օրերին և դրանց հաջորդած շրջանում, երբ Զանգեզուրն «անիրավաբա» խլվեց Ադրբեջանից ու տրվեց Հայաստանին սովետական իշխանությունների շնորհիվ, պահպանվում էր ոչ միայն իրենց սրտերում, հիշողություններում ու մտքերում։ Մի դրվագ ներկայացնեմ, որպեսզի հասկանալի դառնա պատկերն ամբողջությամբ։ Միջոցառման մասնակիցներին ներկայացվում էր Ադրբեջանի ներկայիս նախագահի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններից։ Ջոմարդլուից մազապուրծ փախչելիս, ներկայիս Թանահատ գյուղը Սիսիանի շրջանում, զոհվել է Իզզեթի 23-ամյա եղբայրը, ում անունով էլ անվանակոչվել է Հեյդար Ալիևը։ Բանախոսը վկայակոչում էր այդ հանգամանքները ապացուցելու, համոզելու, ցույց տալու համար, որ իր ծննդյան օրից, իր անվան պատմությամբ Հեյդար Ալիևը ապրել է գիտակցումով, որ ինքը հայերի ձեռամբ հայրենազրկված ընտանիքից է, որ ինքը կրում է իր հայրենիքի պաշտպանության համար կռվում հերոսաբար զոհված քեռու անունը։ Գիտակցություն, որ Ալիևների ընտանիքում փոխանցվել է սերնդեսերունդ, և այսօր շատ մոտ է պատմական արդարությունը վերջնակապես վերականգնելու օրը։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
3618:06
«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
8017:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
6117:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
7917:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
6317:12
«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
5117:06
