«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
![]() «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Տելեկոմ Արմենիա» ընկերության և Ալիևների ընտանիքին պատկանող «Ազերտելեկոմ» ընկերության համագործակցության շուրջ կարելի է շատ երկար բանավիճել՝ գնահատականներ հնչեցնելով դրա տնտեսական նպատակահարմարության, հնարավոր օգուտների ու ռիսկերի վերաբերյալ։ Հավանաբար, համագործակցության գնացած սուբյեկտներն ունեն բազմաթիվ փաստարկներ՝ «տարբեր հաշվարկներ, նոր շուկաներ, ներդրումներ, ենթակառուցվածքային հնարավորություններ, բիզնես շահեր» և այլն։ Բայց նույնիսկ զրոյական ռիսկերով, ահռելի տնտեսական օգուտներով համագործակցությունը մի երկրի ընկերության հետ, որտեղ գերեվարված են մեր հայրենակիցները, անընդունելի է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ երկիրը, որի հետ միակողմանիորեն մտել ենք «խաղաղության» ժամանակաշրջան, շարունակում է ոչ միայն հակահայկական քաղաքականություն վարել, այլև պետական մակարդակով շրջանառել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող և տարածքային նկրտումներ պարունակող թեզեր։ Այս պայմաններում ցանկացած համագործակցություն՝ հատկապես ռազմավարական ենթակառուցվածքներին և կապի համակարգերին առնչվող, չի կարող գնահատվել միայն տնտեսական շահույթի չափանիշներով և լինել անվտանգ։ Իսկ իրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում։ Մնացածը փուչիկներ են, որ արդեն 8 տարի է՝ պայթում են մեր ազգի գլխին»։ Աղբյուրը` Մանե Թանդիլյան |

«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
3618:06
«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
8017:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
6117:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
7917:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
6317:12
«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
5117:06
