Երևան`   +28 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.

«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան

56
Այսօր, 17:06
«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ուղիղ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային հրահանգով ապօրինաբար կալանավորվեց Անդրանիկ Թևանյանը։
Դրսի ուժերի ձեռքին գործիք դարձած Նիկոլ Փաշինյանն իր ներսի ձեռքի գործիքներին հրահանգեց մտացածին գործ կարել իր թիվ մեկ գաղափարաքաղաքական ընդդիմախոսներից մեկի նկատմամբ, որովհետև շատ լավ գիտի, որ Թևանյանը կոտրվող չէ, համակերպվող չէ, ճկվող չէ, վախեցող չէ։ Շատ լավ գիտի, որ Թևանյանը նախընտրական պայքարը տանում էր ճիշտ քաղաքական ուղիով և ունի ընդդիմադիր դաշտը միավորելու հսկայական պոտենցիալ ու նաև կարող է հետընտրական զարգացումները դնել գրագետ քաղաքական հուն։
Գիտի, դրա համար էլ դիմեց ռեպրեսիվ մեթոդների։
Բայց նաև գիտի, որ Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի և Թևանյանը հայտնվի ազատության մեջ։ Մեր երկիրն էլ ձերբազատվի թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանություններից։
Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։