Մակրոնից՝ 1,2 մլն դրամանոց շքանշան, Ուրսուլա ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից պարզել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2026 թվականի հունիս ամսվա թարմացված տվյալների համաձայն, ստացել է առնվազն հինգ արարողակարգային և պաշտոնական նվեր, որոնց թվում կան թանկարժեք աքսեսուարներ, հնատիպ գրքեր, շքանշան և դեկորատիվ իրեր։ Մեկ այլ ուշագրավ նվեր ևս ստացվել է Ֆրանսիայի նախագահի կողմից։ Վարչապետին փոխանցվել է Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» աշխատությունը, որը հրատարակվել է դեռևս 1818 թվականին՝ Վենետիկում։ Հնատիպ գրքի արժեքը գնահատվել է 308 հազար 635 դրամ։ Իսկ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակության մարտի 19-ի այցի ընթացքում վարչապետը ստացել է նաև «Salvatore Ferragamo» ապրանքանիշի կարմիր փողկապ։ Նվերի արժեքը գնահատվել է շուրջ 276 հազար դրամ (640 եվրոյին համարժեք)։ Նվերների ցանկում ներառված է նաև Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի կողմից հանձնված «an&angel» ապրանքանիշի ապակյա ամանը, որի արժեքը գնահատվել է 70 հազար 222 դրամ։ Նվերը վարչապետին փոխանցվել է մայիսի 7-ին՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած լատվիական պատվիրակության ընդունելության ժամանակ։ Այսպիսով, միայն հրապարակված տվյալներով Նիկոլ Փաշինյանի ստացած հինգ նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը։ Բոլոր նվերները հաշվառվել են որպես օրենքով սահմանված կարգով ստացված արարողակարգային կամ պաշտոնական նվերներ և ներառվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հաշվառման ձևաթղթերում»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
