«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան
![]() Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով անհնարին է համարել ՍԴ դատավորների Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի մասնակցությունը դատական վարույթին՝ հաշվի առնելով նրանց առնչությունները «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ։ Սակայն անհասկանալի է, թե նույն տրամաբանությամբ ինչու անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին։ Հիշեցնենք, որ 2021 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ Սեդա Սաֆարյանը «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի կազմում առաջադրված է եղել որպես ԱԺ պատգամավորի թեկնածու՝ զբաղեցնելով 3-րդ համարը և հանդիսանալով այդ ցուցակի առաջին կին թեկնածուն, որի անունը զետեղված է եղել նաև քվեաթերթիկների վրա։ Այսինքն՝ նա հավակնել է պետական քաղաքական պաշտոնի՝ ընդգրկված լինելով ընտրական գործընթացում։ ![]() Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18

