Կալանավորվել է Դավիթ Ղազինյանի սանիկը
![]() «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի գործով կալանավորված է նաև նրա սանիկը՝ Արման Սարգսյանը։ Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է հունիսի 17-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում ութ մեղադրյալ կա, որից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեք անձի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորված անձինք հենց Դավիթ Ղազինյանը և նրա սանիկն են՝ Արման Սարգսյանը, որը կուսակցության գրասենյակի ղեկավար է։ Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հունիսի 17-ին դռնփակ նիստում քննել և բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները։ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ընտրակաշառք տալու նախապատրաստության վերաբերյալ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
