Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը կգլխավորի ՀՀ նախագահը
![]() Կառավարության 2026թ․ հունիսի 18-ի N 870-Ն որոշմամբ ՀՀ ԳԱԱ կանոնադրությունում կատարվել են մի շարք փոփոխություններ ու լրացում, այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Ըստ փոփոխության՝ ԳԱԱ-ի Կառավարման մարմիններն են՝ ընդհանուր ժողովը, նախագահությունը և գործադիր մարմինը՝ ակադեմիայի նախագահը։ Նախագահությունը բաղկացած է 11 անդամից, և, ըստ կանոնադրության, այն գլխավորում է ՀՀ նախագահը. երկու անդամ առաջադրում է կառավարությունը, մյուս ութին ընտրում է ընդհանուր ժողովը՝ ակադեմիայի կազմից, իսկ նախագահության անվանական կազմը հաստատում է վարչապետը։ Ակադեմիայի նախագահին ընտրում է նախագահությունը՝ ակադեմիկոսների կազմից, 5 տարի ժամկետով, և ընտրության արդյունքները հաստատում է կառավարությունը։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել։ Կանոնադրությամբ սահմանված է, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի, այդ թվում՝ ակադեմիայի նախագահի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 75 տարին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
