Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հունիսի, 2026 թ.

«Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին ու Կոթիին»․ Ոսկան Սարգսյան

69
Այսօր, 21:36
«Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին ու Կոթիին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին ու Կոթիին։
Այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 19․30-ից տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան ,Կոթի գյուղերին։ Խոշոր, անկանոն տեսքով, ելուստներով կարկտահատիկներն ավերել են բանջարանոցներ, այգիներ, խաղողի վազեր, ծակել տների ու այլ շինություների շիֆերյա ծածկեր»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան