«Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի»․ Արսեն Թորոսյան
![]() ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի» գրառմամբ։ «ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը՝ ծնողական ժամի վերաբերյալ, որի շնորհիվ այն ծնողները, որոնք ունեն մինչև 12 տարեկան երեխա, կամ մինչև 18 տարեկան երեխա՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումով, կկարողանան կրճատել իրենց աշխատաժամանակը։ Խոսքը 2 ծնողներին էլ վերաբերում է։ 1 և 2 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան կրճատել իրանց աշխատաժամանակը կես ժամով, որը կհաշվարկվի ամբողջությամբ՝ աշխատավարձի իմաստով, իսկ 3 երեխա և մինչև 18 տարեկան խորը և ծանր սահմանափակումներով երեխաներ ունեցող ծնողները՝ 1 ժամով։ Իմաստը երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանելու համար հավելյալ ժամանակ ունենալն է»,- հայտնում է Թորոսյանը։ Աղբյուրը` Արսեն Թորոսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
