Դիտավորությամբ վրաերթի դեպքը բացահայտվել է
![]() Իրավապահները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Արտաշատի համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, պարզեցին, որ Հովտաշենում գտնվող գյուղմթերքի շուկայի տարածքում տուժած երիտասարդն ու նրա համագյուղացիները վիճաբանել են միմյանց հետ, փոխադարձ հարվածներ հասցրել, և այդ ընթացքում 34-ամյա համագյուղացին, նստելով «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենան, վարել ու վրաերթի է ենթարկել 30-ամյա տուժածին և դիմել փախուստի։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին 34-ամյա հովտաշենցին ներկայացել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ձերբակալվել։ Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից 8 անձ հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, նրանցից 4-ը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է հեծանիվից ընկնելու հետևանքով։ |

Դիտավորությամբ վրաերթի դեպքը բացահայտվել է (տեսանյութ)
2618:36
«Ես վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակում». Սամվել Կարապետյան
6317:48
Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
7117:30
«Հայաստանում մոտ 300-400 հազար հոգով կույր կա»․ Ոսկան Սարգսյան
5817:24
«Ոչ մի կասկած չունեմ, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչներ կտեսնենք մեր ԱԺ-ում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
9117:06
«Պետք է գործ ունենան ոչ թե երեք գլխի՝ այլ արդեն 6-7 հարյուր հազար գլխի հետ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7916:48
