Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հունիսի, 2026 թ.

«Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից. դա է իր հիստերիայի հիմնական պատճառը». Ստեփան Դանիելյան

57
Այսօր, 01:12
«Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից. դա է իր հիստերիայի հիմնական պատճառը». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պյուռոսյան հաղթանակ
Պյուռոսյան հաղթանակն այն է, երբ ռազմի դաշտում հաղթում ես, սակայն այնպիսի գին ես դրա համար վճարում, որ մնում ես ավերակների տակ։
Մոլագարը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար։
Հայաստանն արտաքին ազդեցությունների խաչմերուկում է գտնվում եւ նման տարածքներում գործում է խաղի կանոն՝ ընտրությունները պետք է արդար լինեն եւ թող ժողովուրդն ընտրի իր ճակատագիրը։
Այս թեզը հստակ արտահայտել է Ռուսաստանի նախագահն՝ ասելով, որ կհարգի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Այդ խոսքերն առաջին հերթին ուղղված էին Արևմուտքին, հետո՝ հայ ժողովրդին։
Մոլագարը խախտել է խաղի կանոնները եւ պատահական չի, որ նաեւ Հայաստանի արեւմտյան պրոկսիներն են վիճարկում ընտրությունների արդյունքները։
Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից եւ դա է իր հիստերիայի հիմնական պատճառը։ Նա ցանկանում է իրեն արդարացնել, ցույց տալով, որ ստիպված է եղել գնալ այդ քայլին, որովհետեւ երկրում գործում է «ռուսական լրտեսական ցանց», այսինքն՝ ինքը չէ առաջինը խախտել խաղի կանոնները, բայց, ինչպես տեսնում ենք՝ դա չի աշխատում»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան