«Ասում եք՝ ընդդիմությանը ընտրածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել․ գնալու եք նրանց բանտերը լցնելո՞վ»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «Երեկ հայտարարել եք, որ ընտրակաշառք տվողներին, վերցնողներին բանտերն եք լցնելու, նաև, որ ընդդիմությանը ընտրածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել։ Հիմա գնալու եք այդ 500 հազարի 70 տոկոսի բանտերը լցնելո՞վ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին։ «Ընտրակաշառքով քրեական գործեր են նախատեսված, հարուցված, և ինձ համար շատ վրդովեցուցիչ փաստ է, որ 21թ-ից հետո ընտրակաշառքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկն այս պահի դրությամբ բանտում չէ, սկի բանտ չեն էլ նստել։ Բոլորը պետք ա մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրն անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին։ Չի կարա այդպիսի բան լինել և մենք նախորդող շրջանին էլ պիտի անդրադառնանաք, թե ինչի ա տենց եղել։ Մենք մինչև այս պահը չենք էլ հետաքրքրվել այդ թեմայով, բայց հիմա դա քաղաքական հարց ա, պիտի հասկանանք ով, ում, ինչի համար ա գործը կարճել, ինչ հիմնավորումներով։ Պետքա էդ ընտրակաշառքի համակարգը էքստրապոլացնել և այդտեղից ա իմ եզրակացությունը, իսկ որևէ մեկին բանտ նստեցնելու համար՝ պետք է ապացուցվի մեղքը»,- ի պատասխան նշել է Փաշինյանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
