8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
![]() Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հայաստանյան աշակերտներն նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Ռոբերտ Գեղամյանը (9-րդ դասարան), Սամվել Խաչատրյանը (10-րդ դասարան), Սոֆի Ծուլիկյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անժելա Կարապետյանը (11-րդ դասարան), Լևոն Հովսեփյանը (12-րդ դասարան), Էմմի Նազարյանը (12-րդ դասարան), Ալիկ Ղարագյոզյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Նարեկ Ղազարյանը (12-րդ դասարան)։ Արծաթե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Գևորգ Գասպարյանը (10-րդ դասարան), Ալեքսանդր Գրիգորյանը (10-րդ դասարան), Աննա Ստեփանյանը (11-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Գոռ Կարապետյանը (11-րդ դասարան), Էդվին Շահինյանը (12-րդ դասարան), «Հերացի» բժշկական քոլեջից՝ Արամ Ծատուրյանը (11-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Անի Բաղդասարյանը (12-րդ դասարան), Ժաննա Հովսեփյանը (11-րդ դասարան), Էլինա Հակոբյանը (11-րդ դասարան), Դավիթ Հովհաննիսյանը (11-րդ դասարան), Էլեն Ղազարյանը (10-րդ դասարան), Գյումրու «Ֆոտոն» վարժարանից՝ Անահիտ Հունոյանը (12-րդ դասարան)։ Բրոնզե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Արամ Մուրադյանը (9-րդ դասարան), Եվա Դարբինյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անի Համբարձումյանը (12-րդ դասարան), Լևոն Սարգսյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Մարի Առաքելյանը (10-րդ դասարան), Երևանի թիվ 148 ավագ դպրոցից՝ Ադրիանա Ավետիսյանը (10-րդ դասարան), Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցից՝ Միլլա Հակոբյանը (10-րդ դասարան)։ Հայաստանը ներկայացնող 2 աշակերտ (Նազարյան Էմմի և Ղազարյան Նարեկ) արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի։ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի IABO-ի եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն էին ստացել նախընթաց երկու փուլերն առցանց ձևաչափով հաղթահարած աշակերտները: Ընդհանուր առմամբ՝ օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են 7 երկրների (Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Մալազիա, Հայաստան, Ռուսաստան և Ռումինիա) 214 աշակերտներ։ Հիշեցնենք, որ IABO-ի նախորդ՝ 5-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել էր առցանց ձևաչափով, որին Հայաստանից մասնակցել էին 8 ուսումնական հաստատությունների 21 աշակերտներ և արժանացել 5 ոսկե, 9 արծաթե ու 7 բրոնզե մեդալների: Աղբյուրը` ԿԳՄՍՆ |

ԵՊՀ-ն Արտասահմանյան գրականության ամբիոնը փակելու մասին հայտարարություն է տարածել
9520:00
«Դպրոցները պետք է դուրս լինեն քաղաքական գործընթացներից»․ Նաիրի Հոխիկյան
233Երեկ, 00:24
Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
28404.06.2026, 19:06
«Հերքում ենք սեպտեմբերից 229 դպրոց փակելու մասին տեղեկությունները». ԿԳՄՍՆ
20402.06.2026, 14:42
Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների և աշխատակիցների ճակատագիրը. «Ժողովուրդ»
18227.05.2026, 09:24
Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը
21425.05.2026, 19:12
