Հնդկական օվկիանոսում հայտնաբերվել է ծովային օրգանիզմների 149 նոր տեսակ
![]() RV Investigator հետազոտական նավի երկու արշավախմբերը 2021 և 2022 թվականներին ուսումնասիրել են ուսումնասիրել են Կոկոսյան կղզիների և Սուրբ Ծննդյան կղզու շրջակայքի ծովի հատակը․ դրանք Ավստրալիայի տարածքներ են Հնդկական օվկիանոսի մեջտեղում։ Վիկտորիայի թանգարանի, Ավստրալիայի թանգարանի և ազգային գիտական գործակալության՝ CSIRO-ի գիտնականները հավաքել են ավելի քան 1 000 նմուշ՝ 22 ստորջրյա լեռներից (այսպես կոչվում են գագաթները, որոնք բարձրանում են ծովի հատակից, բայց չեն հասնում ջրի մակերեսին)։ Բոլոր գտածոներից 149-ը գիտության համար բոլորովին նոր էին: Դրանց թվում են ծովաստղեր, խորջրյա որդեր, ծովային վարունգներ (հոլոթուրիաներ), բեղոտանի խեցգետիններ և ձկներ: Արդյունքները հրապարակվել են Deep Sea Research Part II ամսագրի հունիսյան համարում: Ամենատպավորիչ գտածոն սպունգասեր ծովախեցգետինն է։ Այն իր մեջքին կրում է կենդանի ուղեկից՝ սպունգ (ծովային օրգանիզմ) կամ այլ ծովային արարած, և այն կրում է ինչպես գլխարկ։ Դա քողարկիչ միջոց է. այս կենդանի «գլխարկի» տակ ո՛չ գիշատիչը, ո՛չ էլ որսը չեն կարող տեսնել ծովախեցգետինին։ Մեկ այլ հայտնի գտածո է Atheraster umbo ծովաստղը։ Դրա մերձավոր ազգականը հայտնի է խորջրյա կորալներով սնվելով։ |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99017.10.2026, 00:30
