Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը փակվեց
319
Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ., 21:42
![]() Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի գործով բողոքը, հայտնում է «Ա1+»-ը։ Բողոք ներկայացրել էր դատախազությունը՝ չընդունելով արդարացման վճիռը։ Թե՛ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը արդարացման վճիռ էին կայացրել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար «խուլիգանության» մեջ մեղադրվող տարեց Ալբերտ Առստամյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով։ 2024թ․ օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելը Ալբերտ Առստամյանը ներկայացրել էր որպես քաղաքական դժգոհության արտահայտում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
