Հռոմի պապն օծել է Սագրադա Ֆամիլիա տաճարում գտնվող Հիսուս Քրիստոսի աշտարակը
1280
Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ., 12:24
![]() Հռոմի Պապ Լևոն 14-րդը պատարագ է մատուցել Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում և օծել Հիսուս Քրիստոսի աշտարակը, գրում են իսպանական լրատվամիջոցները։ Պատարագը նվիրված էր Բարսելոնայի հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մահվան 100-ամյակին, որի նախագծով կառուցվում է Սագրադա Ֆամիլիա տաճարը․ 1926 թվականի հունիսի 10-ին նա մահացու վրաերթի էր ենթարկվել տրամվայի կողմից։ Պատարագին՝ տաճարում և դրա շրջակայքում մասնակցել է 8 հազար մարդ, այդ թվում՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ Տաճարի շինարարությունը տևել է 144 տարի և այժմ մոտենում է ավարտին։ Խաչի հետ միասին Հիսուս Քրիստոսի աշտարակի բարձրությունը՝ տաճարի ամենաբարձր կետը, կազմում է 172,5 մետր։ Այն Սագրադա Ֆամիլիան դարձնում է աշխարհի ամենաբարձր եկեղեցին։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
