«Արթուր Օսիպյանը պահվում է անմարդկային պայմաններում, դուք եղե՞լ եք այնտեղ»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
![]() «Արդեն 24 օր հացադուլ իրականացնող Արթուր Օսիպյանը պահվում է անմարդկային պայմաններում, խուցը, որտեղ գտնվում է, անմխիթար վիճակում է՝ բորբոսնած, խոնավ պատեր։ Դուք եղե՞լ եք այնտեղ, այցելե՞լ եք նրան»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Մեր ՔԿՀ-ների պայմաններն այնպիսին են, ինչպիսին կան, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին, երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը, նաև նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որոնք իր կարծիքով իրենց բնույթով հանցավոր են։ Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները՝ այդ թվում հացադուլի, պատշաճ ապահովվի»,- ի պատասխան ասաց Գալյանը և հավելեց, որ չի այցելել Օսիպյանին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
