Արթուր Օսիպյանը խիստ հյուծված է, բայց հրաժարվել է բուժզննումից
![]() «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանը հրաժարվել է բժշկական զննությունից։ Նրա պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասել է, որ երկու օր առաջ է այցելել Օսիպյանին, նա եղել է խիստ հյուծված վիճակում։ «Ընդհանրապես արդեն հացադուլավորների մոտ մահվան վտանգ է լինում, երբ անցնում է 14-օրյա շեմը։ Այդ ժամանակ արդեն կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»,- ահազանգել է փաստաբանը։ Նա նշեց՝ հացադուլ հայտարարած կալանավորները պետք է լինեն բժիշկների մշտական վերահսկողության ներքո կամ տեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն։ Անդրադառնալով Օսիպյանի՝ բժշկական զննությունից հրաժարվելուն՝ փաստաբանը նշեց, որ դա ևս բողոքի ձև է։ Նա նաև ասաց, որ քաղհասարակության մեկ տասնյակ ներկայացուցիչներ երաշխավորագրեր են ներկայացրել Օսիպյանի ազատ արձակման պահանջով։ Փաստաբանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանում ներկայացված բողոքի շրջանակում իրենք ակնկալում են խափանման միջոցի վերացում կամ մեղմացում։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
