Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ
![]() Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ ԸԸՀ-ները ժամը 12։00-ին հրավիրած իրենց նիստերում կամփոփեն ստացած դիմումները և ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու։ Հիշեցնում ենք, որ վերահաշվարկի աշխատանքներն իրականացվում են ԸԸՀ-ների նստավայրերում՝ ուղիղ եթերով, և բաց են այն անձանց համար, ովքեր այդ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն՝ հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներ, հավատարմագրված դիտորդական առաքելության ներկայացուցիչներ, ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներ, վստահված անձինք, թեկնածուներ, լիազորներ՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականների և անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։ Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ԸԸՀ-ները չեն ստացել։ Աղբյուրը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով |

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
144Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
151Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
19613.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
18112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
18412.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
15112.11.2026, 21:48
