Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 հունիսի, 2026 թ.

«Դուք պարտավոր եք հարգել մեր քվեն ու տեր կանգնել դրան մինչև վերջ»․ Սյուզի Բադոյան

91
Այսօր, 09:36
«Դուք պարտավոր եք հարգել մեր քվեն ու տեր կանգնել դրան մինչև վերջ»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ սնդուսափայլ պատգամավորներ պետք չեն, հարկավոր չի ցիվիլ ընդդիմություն, որը կհնչեցնի իբր սուր հարցեր։
Մեզ պետք չեն ամեն անգամ լրագրողների բացահայտումներից օգտված, իր հարցերը լրագրողների աշխատանքի հաշվին ձևակերպող և Նիկոլի հետ չորեքշաբթիներին ամբիոնում անհամբեր սպասող ու իբր իր սուր հարցերով շշպռող պատգամավորներ։
Չեմ ուզում, եղբայր։
Հոգնել ենք։
Ու կբոթեմ ամեն անգամ էդ պատգամավորներին ստատուս ձոնող ֆանատներին։
Հերիք է, խնայեք մեզ ու մի մոլորեցրեք մեզ, մի թուլացրեք ու թմրեցրեք պայքարող հային։
Ստատուս գրելով ու ավտոլայվերով պատգամավոր կամ քաղաքական գործիչ չեն դառնում, է՞ս ա ձեր քաղաքական ուղին։
Մթում դեմք եք, խորտակվող պետություն եք եկել, որ փրկե՞ք։ Երևի շրջանում մի քիչ հետ նայեք 90-ականների քաղաքական գործիչներին, նրանց ելույթները լսեք մի քիչ։
Տեսեք՝ ովքեր ու ինչ խորության մարդիկ են եղել նախկինում օրենսդիրում։
Չի անցնելու էս անգամ ոչ մի տրյուկ։
Չենք թողնելու ու չենք թուլացնելու, չենք փշրելու էս ոգին։
Դուք եք ասել էդ մարդուն դավաճան։
Դուք եք իր թիմին ագենտ ասել։
Դուք եք տարիներով պնդում, որ պետությունը գնում է կործանման։
Դուք եք ինքնառաջադրվել, որ ազերիների ներխուժումից փրկեք Հայրենիքը, իրավիճակ փրկեք։
Ուրեմն ձեզ դրսևորեք այ էդքան պատվախնդիր ու էդքան լրջմիտ, պատասխանատու գործչի պես։
Դուք պարտավոր եք հարգել մեր քվեն ու տեր կանգնել դրան մինչև վերջ։
Անցած անգամվա խաղերը չի անցնում։
Ոչ մի արդարացում չկա։
Մանավանդ, որ թքած ունեիք ձեր պատգամավորների իրական վաստակի ու էֆեկտիվությունը քննող հարցերի վրա։
Ընտրեցինք նրանց ձեր սրտով կամ սրա-նրա առաջարկով, բայց ոչ իրենց բարձր հեղինակության կամ գլխի պարունակության, նրանց աշխատասիրության, Հայրենիքի հանդեպ բարձր գիտակցության ու պատասխանատվության, պայքարի համար իր ներքին մղումները հաշվի առնելով ու նրանց դիմադրողականությունը ստուգելով։
Էլ չասեմ այլ հանգամանքներ։
Ուրեմն բարի եղեք առանց մեր կարծում հաշվի առնելու մեր վրա հենվելով, շարունակեք պայքարը ու առողջ մթնոլորտում, առանց իրար բզկտելու և պայքարող մարդկանց ռեսուրսները գրագետ, հաշվարկված օգտագործելով։
Ու մի բան էլ, մի ափսոսեք, մի վախեցեք գրագետ սկզբունքային մարդկանցից։
Հատկապես 55+ և 30+ էֆեկտիվ կադրերից, ՀԿ նոր բացեք։
Դուք հանրային վերահսկողության դաշտում զրո եք։
Ձեզ սոցիալական խնդիրներով իրական զբաղվողներ են պետք, ոչ թե Կոկո ելույթ կարդացողները, ես ընդամենը մեկ երկու նորմալ պատգամավոր գիտեմ, որոնք նաև մեծամտացած չեն ու հասանելի են մարդկանց և չեն կորցրել ջիգյարը հայի հանդեպ։
Հիշեք, որ ձեր ավելի պահանջկոտ ու դաժան վերահսկողը մենք ենք լինելու, ոչ թե նիկոլի դատախազն ու ՔԿ պետը։
Մնանք արժանապատիվ ու զսպեք ձեր արձակուրդներ վայելելու ցանկությունը՝ ամեն գնով։
Դուք քաղաքական պատասխանատվություն եք ստանձնել»։

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան