«Իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը. 30% ունեն». Սամվել Կարապետյան
![]() «Ուժեղ Հայաաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հրատապ հայտարարություն տարածեց իր բնորոշմամբ՝ «այս խայտառակ ընտրությունների» իրավիճակի մաիսն: «Այս մեկ ամսում մենք ենթարկվել ենք հալածանքների, բռնությունների, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի կալանավորված է, 700-ից ավելի մարդ ձերբակալվել է: Այս մարդիկ նունիսկ չհանգստանալով՝ որոշեցին ընտրության օրը անհասկանալի գործերով զբաղվել: Աշխարհում չի եղել մի դեպք, երբ հաշվարկն ընդհատեն ու ասեն՝ առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները՝ տեսնելով, որ իրենց արդյունքները նվազում են, կանգնեցրին հաշվարկը: Նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ի՞նչ են մեզ ասելու: Վստահ եղե′ք՝ ընտրական արդյունքները դեռ չկան, մի′ անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը: Դուք նույնիսկ նրանց դեմքերի արտահայտություններից կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում: 30 տոկոս ձայն ունենալով՝ հայտարարում են, թե հաղթել են: Հենց սկսվեցին քաղաքների արդյունքների ամփոփումը, անցան հատուկ գործողությունների: Ապօրինությունները շարունակվում են: Անպայման առավոտյան վերջնական արդյունքներն ունենալուց հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք ընտրության արդյունքների մասին: Նորից մեր կարծիքը կհայտնենք»,- ասաց նա: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
