Ընտրությունների օրվա երկրորդ կեսի դիտարկումների ամփոփում. «Արդար Քվե»
![]() Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է մշտադիտարկել քվեարկության ընթացքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընտրատեղամասերում։ Ժամը 13:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում դիտորդների կողմից արձանագրված խախտումների և միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացում պահպանվում են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես քվեարկության ընթացակարգերի պահպանմանը, այնպես էլ ընտրողների ազատ կամարտահայտման երաշխավորմանը։ Այս ժամանակահատվածում արձանագրվել է․ Քվեարկության գործընթացում խախտումներ՝ 30 դեպք «Արդար Քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանի գնահատմամբ՝ արձանագրված խախտումների բնույթը վկայում է, որ առանձին ընտրատեղամասերում դեռևս առկա են ընտրական գործընթացի կառավարման և օրենսդրական պահանջների պատշաճ պահպանման հետ կապված լուրջ խնդիրներ։ «Մեր դիտորդների արձանագրած դեպքերը ցույց են տալիս, որ որոշ ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամները, վստահված անձինք և ընտրական գործընթացում ներգրավված այլ անձինք ոչ միշտ են գործում իրենց լիազորությունների շրջանակում։ Մտահոգիչ են հատկապես ընտրողների նկատմամբ հոգեբանական ճնշման, վերահսկողության մթնոլորտի ձևավորման և ապօրինի քարոզչության շարունակվող դեպքերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի վրա»,–նշել է Սոնյա Համբարձումյանը։ Նրա խոսքով՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, երբ իրավասու մարմինները օպերատիվ արձագանքեն արձանագրված խախտումներին, իսկ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները խստորեն պահպանեն օրենքի պահանջները։ «Յուրաքանչյուր արձանագրված խախտում, հատկապես եթե այն վերաբերում է ընտրողի ազատ կամարտահայտությանը, պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական։ Ընտրությունների օրն անթույլատրելի են ցանկացած գործողություններ, որոնք կարող են ընտրողի մոտ ձևավորել վերահսկողության, ճնշման կամ կախվածության զգացում»,– ընդգծել է առաքելության ղեկավարը։ «Արդար Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է ընտրական գործընթացի մշտադիտարկումը և կհրապարակի քվեարկության օրվա ամբողջական գնահատականը՝ հիմնված դիտորդների կողմից հավաքագրված փաստերի, արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի համապարփակ ուսումնասիրության վրա։ Ընտրախախտումների հետ կապված 671 դեպք արդեն արձանագրված է youthvote.live կայքում։ Աղբյուրը` «Արդար Քվե» |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
