Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
142
Կիրակի, 07 հունիսի, 2026 թ., 17:36
![]() ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին համատիրության նախագահ Ա.Գ.-ն ձեռքին ունենալով ընտրողների ցուցակ, Աբովյան քաղաքում գտնվող 29/09 ընտրատեղամասում մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին և քվեարկության հետ կապված նրանց հետ ունեցել է զրույցներ։ Ա.Գ.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը): Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
