Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում հետախուզման մեջ է, հերքվում է
![]() «Հանրային հեռուստաընկերության» եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում Սամվել Կարապետյանի մասին Փաշինյանը նման հայտարարություն է արել․ «Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում էլ ա հետախուզման մեջ՝ փողերի լվացման համար»։ «Ֆակտոր»-ը գրում է, որ այս հայտարարությունը բաց աղբյուրներում հրապարակումներով չի հաստատվում։ Փողերի լվացման հոդվածով քրեական գործ Ֆրանսիայում քննվում է, որն առնչվում է Կարապետյանին պատկանող գույքին։ Ֆրանսիայի Ռոկբրուն-Կապ-Մարտեն համայնքում (Պրովանս-Ալպեր-Լազուրի ափի շրջան) գտնվող Մարիա Իրինա վիլլան թղթերով պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա «իրական շահառուն» ռուսական գազային և նավթային հսկայի՝ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է՝ «Գազպրոմ Նեֆթ»-ը: Այդ մասին ավելի վաղ գրել է ֆրանսիական Le Monde-ը։ «Վիլլա Մարիա Իրինա» վերանվանված գույքը պաշտոնապես պատկանում է ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Բայց կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար պատասխանատու ազգային կառույցը (Junalco), որը նախաքննություն է սկսել փողերի լվացման համար, կասկածի տակ է դնում այս հանգամանքը։ Բացի այդ, օրեր առաջ The Insider-ը հայտնել է, որ մանրամասն ուսումնասիրել է առանձնատան պատմությունը՝ հիմնվելով այն ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների վրա, որոնց միջոցով գրանցվել է սեփականության իրավունքը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
