Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Արամ Սարգսյանին ու Գուրգեն Սիմոնյանին` վաղը դիմել ԿԸՀ, որ չեղյալ համարեն Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի գրանցումները
![]() Հանրային հեռուստաընկերության եթերում «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ 3 ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի մասնակցությունը ընտրություններին դելեգիտիմացնում է ընտրական պրոցեսը։ «Պետական մարմինները, փոխանակ այդ քաղաքական ուժերին արգելեն մասնակցել ընտրություններին, թույլ են տալիս մասնակցել ընտրություններին դրանով վարկաբեկելով ընտրական պրոցեսը»։ Շնորհապետական կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանն էլ հայտարարեց, եթե այստեղ օտար պետությունների կոլաբորացիոնալիստներ կան, ինչո՞ւ է թույլատրվել նրանց մասնակցել համապետական ընտրություններին։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նույնպես հայտարարեց, որ «եռագլուխ հրեշին» չպետք է թույլ տալ մասնակցել ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց Սիմոնյանին և Սարգսյանին այդ հարցով դիմել ԿԸՀ։ «Մենք քննարկել ենք և որոշել ենք, որ չենք դիմելու այդ հարցով ԿԸՀ, որովհետև, եթե մենք դիմենք՝ այդ մարդիկ ասելու են՝ այ, վախեցան ընտրությունները պարտվեն, իրենց մրցակիցներին հանեցին, դո՞ւք ինչի չեք դիմում ԿԸՀ։ Պարոն Սիմոնյան, դուք ինչի՞ չեք դիմում ԿԸՀ, դա իրենց գործառույթն է, դուք, պարո՛ն Սարգսյան, ինչի՞ չեք դիմում, դիմեք, որ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ-ինը չեղարկեն։ Ես Ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել, որ երկուսին էլ չեղարկեն։ Մենք դա չենք անելու, որովհետև եթե մենք արած լինեինք, դուք բոլորդ ասելու էիք՝ ահա, վախեցաք»։ |

«Եվ մենք մտածում ենք, որ նման մարդկանց հետ կարո՞ղ ենք երկիր փոխել». Կարինե Հարությունյան
16401:06
«Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ». Արման Թաթոյան (տեսանյութ)
18400:30
«Մեր միակ կապիտալն ազգայինն էր ու պահպանողականությունը, էժան փոխանակեցինք». Մարգարիտ Եսայան
17800:24
«Ոչ միայն կալանքի հրամաններն են դավաճանի հրահանգով, այլև ազատելու». Հովհաննես Իշխանյան
16300:06
«Զոհվել են, որ ապրեն նաև իրենց նկարները ջնջողները». Վարդան Ոսկանյան
167Երեկ, 23:48
Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց
164Երեկ, 23:42
