Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
![]() Կառավարության որոշմամբ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով թվային գործիքների կիրառման, գնահատման արդիական մեթոդների և կրթության կառավարման համակարգի թվայնացման ժամանակակից պահանջներին։ Միաժամանակ նախատեսվում է վերաիմաստավորել տարածքային մակարդակում գործող կազմակերպական մեխանիզմների դերը՝ ապահովելով դրանց գործառույթների հստակեցում և արդյունքների քննարկման գործընթացների օպերատիվ իրականացում մարզային մակարդակում։ Ատեստավորման արդյունքների քննարկման նպատակով նախատեսվում է նախարարի հրամանով, ըստ մարզերի, ստեղծել տարածքային հանձնաժողովներ՝ մարզային կառավարման մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ։ Տարածքային հանձնաժողովների գործունեությունը նպատակաուղղված է լինելու իրականացված ատեստավորման արդյունքների արագ քննարկմանը և ամփոփմանը՝ սահմանված կարճ ժամկետներում նախարարություն ներկայացնելու համար։ Միաժամանակ նախատեսվում է հստակեցնել արդյունքների քննարկման և հաստատման կենտրոնացված ընթացակարգերը, ինչպես նաև ներդնել միասնական թվային և վերլուծական համակարգեր՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու վերահսկելիությունը։ Նոր կարգավորումների ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, ատեստավորման գործընթացի արդիականացում՝ թվային գործիքների և ավտոմատացված ընթացակարգերի կիրառմամբ, գնահատման գործընթացների միասնականացում և օբյեկտիվության բարձրացում, մարզային մակարդակում քննարկման գործընթացների օպերատիվ կազմակերպում՝ հստակ ժամկետների պահպանմամբ։ |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
