Արգենտինայում թռչնանման դինոզավրի նոր տեսակ է հայտնաբերվել
791
Կիրակի, 07 հունիսի, 2026 թ., 03:10
![]() Արգենտինայից և Ճապոնիայից հնէաբանները հարավամերիյան այդ երկրում հայտնաբերել են նախկինում անհայտ գիշատիչ դինոզավրի բրածոներ, որն ապրել է մոտ 66 միլիոն տարի առաջ, հայտնում է Infobae-ն։ Kank australis անունը ստացած կենդանու մնացորդները հայտնաբերվել են Սանտա Կրուս նահանգում։ Այս երկոտանի գիշատիչը պատկանել է ունենլագիաների ընտանիքին, որի ներկայացուցիչներն ունեցել են թռչուններին նման անատոմիական կառուցվածք։ Մոտ 27 կգ քաշ ունեցող դինոզավրն ունեցել է ոտքերի վրա յուրահատուկ բարձրացված ճանկեր և կոնաձև ատամներ, որոնք նրան տարբերել են Հյուսիսային կիսագնդում բնակվող վելոցիրապտորներից։ Տեսակի անվանումը կապված է թեուլչե հնդկացիների դիցաբանության հետ։ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
85516.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42215.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49215.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46108.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45008.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22506.11.2026, 00:36
