«Ինչո՞ւ է Պուտինը Փաշինյանին աջակցում». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար»: Շատերի մոտ հարց կառաջանա, թե ի՞նչ աջակցության համար է Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնում Պուտինին, այն դեպքում, երբ Մոսկվան թե խոսքով, թե տնտեսական սահմանափակումներով ճնշում է գործադրում նրա վրա, ինչպես թվում է: Ես Փաշինյանի շնորհակալության առիթի կամ պատճառի մասին խոսել եմ բազմիցս, պարբերական գրառումներով: Այո, Նիկոլ Փաշինյանը պետք է շնորհակալություն հայտնի Պուտինին, որ հատկապես վերջին շաբաթներին ու օրերին նա մեծ աջակցություն է ցուցաբերում ընդդիմության առաջատար ուժերի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությանը, տալիս է այդ հակաքարոզչության համար անհրաժեշտ «ծանրակշիռ հիմքեր»: Թե ինչո՞ւ է Պուտինը Փաշինյանին աջակցում ընդդիմության առաջատար ուժերի դեմ հակաքարոզչության հարցում, այդ մասին էլ խոսել ու գրել եմ բազմիցս: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շահերի հաշվին ՌԴ համար ստեղծում է կենսականորեն անհրաժեշտ ալիբիներ: Կրեմլին այսօր հենց դա է պետք Հայաստանից՝ ալիբիներ հայ ժողովրդի հանդեպ գործողությունների համար, որոնք կարող են Ռուսաստանին պետք լինել առաջիկայում: Նիկոլ Փաշինյանը այդ տեսանկյունից ՌԴ «օփիումն է հայ ժողովրդի համար», եւ ինչպես կասեր մեծ կոմբինատորը՝ գլխավոր հարցը ժողովրդի համար այդ «օփիումի» գինն է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
