Նիկոլ Փաշինյանին սպառնացող դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում
![]() Դատախազը 2026 թվականի մայիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի՝ Մ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստում) և 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց հետ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելը): Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, դիմակավորված հինգ անձինք «որսացել» են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային «live.1tv.am» կայքի ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը (տեսանյութը) և տարածել սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։ 2026 թվականի մայիսի 17-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: 2026 թվականի հունիսի 1-ին միջնորդություն է ներկայացվել դատարան մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Հաշվի առնելով, որ Մ.Մ.-ն 2024 թվականից բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և, ըստ նախնական տվյալների, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ Մ.Մ.-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար:
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
