Երևան`   +25 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հունիսի, 2026 թ.

«Երեխաների տեղը քաղաքական հակամարտությունների դաշտում չէ»․ Արմեն Հարությունյան

69
Այսօր, 15:30
«Երեխաների տեղը քաղաքական հակամարտությունների դաշտում չէ»․ Արմեն Հարությունյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ հունիսի 1-ին, երբ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ցավալի է խոսել այն իրականության մասին, որին ականատես ենք լինում Հայաստանում։
Այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են երեխաները ներգրավվում և ներքաշվում նախընտրական քարոզչական պայքարի մեջ, մինչդեռ նրանց տեղը քաղաքական հակամարտությունների դաշտում չէ։
Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի իրականություն, որտեղ յուրաքանչյուր երեխա կմեծանա խաղաղության, անվտանգության և արժանապատիվ պայմաններում, որտեղ առաջնահերթություն կլինի որակյալ կրթության հասանելիությունը, երեխաների իրավունքների պաշտպանությունը»: