«Ադրբեջանի ծառահատումները՝ Շիկահողի արգելոցում»․ Դավիթ Գալստյան
89
Այսօր, 14:12
Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի ծառահատումները Շիկահողի արգելոցում ու ՀՀ իշխանությունների բացահայտ անտարբերությունը / լռությունը * Արդեն գրել էի, որ Ն․Փ․-ն հայտարարել էր, որ «տեղյակ չի» Շիկահողի արգելոցում Ադրբեջանի կողմից ծառահատումների մասին։ Չնայած ՇՄՆ-ն ասում ա, որ տեղյակ ա «անտառային էկոհամակարգերի որոշակի վնասի» մասին («ծառահատում», «Ադրբեջան» բառերը դե չի կարելի իրար կողք դնել)։ * Քանի որ նախորդ անգամ «ծառահատում» բառից խուսափել էր ՇՄՆ-ն, մի անգամ էլ էի հարցրել «Ադրբեջանը ծառահատում իրականացրե՞լ է, թե՞ ոչ» (խնդրելով պատասխանել «այո/ոչ»): Բացի դա, խնդրել էի պարզաբանել, թե ինչ ա նշանակում «անտառային էկոհամակարգերին որոշակի վնաս»-ը Շիկահողի արգելոցի պարագայում։ Ստացա նույն պատասխանը․ «․․․ սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ այդ հատվածներում առկա էկոհամակարգերի կրած վնասների ամբողջական գնահատումը հնարավոր կլինի իրականացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից հետո․․․»։ * Հետաքրքրվել էի՝ արդյոք նախարարությունը կամ ենթակա ստորաբաժանումները, տեղեկություն ունենալով «որոշակի վնասների մասին», դիմել են իրավապահներին այդ վնասների ստացման հանգամանքները, մեղավորներին պարզելու ուղղությամբ։ N.B. Տրամաբանական ա չէ՝ եթե նախարարությունը չի կարում հաստատի / պարզի արգելոցում ծառ կտրելու փաստը / մեղավորներին / ․․․, ապա պետք ա դիմի իրավապահներին։ Բայց էս հարցին պատասխան չկա․․․ * Հարցրել էի նաև, թե ինչի ա նախարարությունը գրել 2021թ․ կոնֆլիկտի մասին ու մոռացել ա 2022թ․, եթե էս հատվածում հիմնական ռազմական գործողությունները տեղի են ունեցել 2022 թ․ (2021-ին սողացող ագրեսիան էր): Պատասխան չկա։ * Գլխավոր դատախազությանը հարցրել էի՝ արդյոք ՇՄՆ-ն կամ ենթակա կառույցները դիմել են դատախազություն՝ անտառային էկոհամակարգերին հասցված «որոշակի վնասների» առաջացման պատճառները, հանգամանքները, մեղավորներին պարզելու և քրեաիրավական գնահատական տալու համար։ «...ՀՀ դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան» * Ինչ ա ստացվում՝ ՇՄՆ-ն տեղյակ ա իր ենթակայության / պաշտպանության / պատասխանատվության տակ գտնվող տարածքում վնասների մասին, բայց չի դիմում իրավապահներին, որ հասկանա, թե ով ա արել, ինչ ա արել, ինչքան ա արել․․․ P.S. Արբանյակային նկարում Ներքին Հանդի մոտ, Շիկահողի արգելոցի տարածքում / շուրջը տեղակայված ադրբեջանական դիրքերի ու ճանապարհների օրինակներն են (շատ-շատ են): Մինչ 2021թ․ էս հատվածները լրիվ անտառապատ էին: