«Հետևողական եմ լինելու, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատժվեն». Գառնիկ Դանիելյան
![]() «Կեսօրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից հարձակում է եղել Նաիրի Հոխիկյանի տան վրա, բռնություն է կիրառվել վերջինիս նկատմամբ, հնչեցվել են սպառնալիքներ»,- գրում է «Հայաստան» դաշինքի անդամ Գառնիկ Դանիելյանը: «ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո Հոխիկյանը պարզել է, որ իր տան արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Հանցագործության մասին ներկայացվել է հաղորդում: Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ սատարումս եմ հայտնում գործընկերոջս, իսկ օրվա իշխանությանը կոչ անում՝ չանցնել սահմանները: Այլևս անհանդուրժելի են օրինազանցությունները, քաղաքական հալածանքներն ու բռնությունը: Հետևողական եմ լինելու, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատժվեն նման լկտի պահվածք ցուցաբերած, հանրային գործչին բռնության ենթարկած անձնավորությունները»,- գրել է նա: Աղբյուրը` Գառնիկ Դանիելյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
