ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են կատարվել
![]() Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ և նշանակումներ են կատարվել ՆԳ Նախարարությունում և ենթակա ծառայություններում։ ՆԳ նախարարությունում՝ ✔️Գեորգի Այվազյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ✔️Գոհար Բեգոյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ, ✔️Էդգար Նիկողոսյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ, ✔️ Արմինե Հայրապետյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ, ✔️Արման Գևորգյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետ, ✔️Արգամ Մնացականյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության Երևանի բաժնի պետ, ✔️Լիաննա Աբրահամյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման վարչության ազդարարման ապահովման բաժնի պետ, ✔️Տաթևիկ Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման վարչության արտակարգ իրավիճակների կանխատեսման, քարտեզագրման և տարածական վերլուծության բաժնի պետ, ✔️Մուշեղ Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի վերլուծության և ստանդարտացման վարչության պետի տեղակալ, ✔️Սոֆյա Աբգարովան նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի վերլուծության և ստանդարտացման վարչության քրեածին իրավիճակի մշտադիտարկման, կանխատեսման և մոդելավորման բաժնի պետ, ✔️Տաթևիկ Ալիխանյանը նշանակվել է ՆԳՆ 112 ՕԿԿ վերլուծության և ստանդարտացման վարչության վիճակագրության և վերլուծությունների բաժնի պետ, ✔️Դավիթ Յազիչյանը նշանակվել է ՆԳՆ 112 ՕԿԿ վերլուծության և ստանդարտացման վարչության օպերատիվ ամփոփագրերի մշակման բաժնի պետ, ✔️Արթուր Անտոնյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետի տեղակալ, ✔️Արա Պողոսյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետի տեղակալ, ✔️Ռուզաննա Մանուչարյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի իրավախախտումների հաշվառման բաժնի պետ, ✔️Բարսեղ Միրզոյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի հետախուզումների հաշվառման բաժնի պետ, ✔️Վարդան Պետրոսյանն ազատվել է ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնից, ✔️Գրիգոր Մկրտչյանն ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետի պաշտոնից։ ՆԳՆ ոստիկանությունում՝ ✔️Երվանդ Նիկոյանը նշանակվել է ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության պետ, ✔️Ալեքսանդր Մամիկոնյանը նշանակվել է ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության պետ, ✔️Կարինե Սաֆարյանը նշանակվել է ՔՈԳՎ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության իրավապահ համագործակցության բաժնի պետ, ✔️ Սարուխան Հարությունյանը նշանակվել է ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների պայքարի բաժնի պետ, ✔️Գրիգոր Քոչարյանը նշանակվել է ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետ, ✔️Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ✔️Լևոն Մանուկյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ, ✔️Դավիթ Նիկողոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի հրամանատար, ✔️Արսեն Սարգսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ պարեկային գումարտակի հրամանատար, ✔️Լևոն Բաբայանը նշանակվել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար, ✔️Ավետիք Նիկողոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար, ✔️Արայիկ Ալոյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի պետական պահպանության կազմակերպման վարչության պետի տեղակալ, ✔️Արմեն Աղաբեկյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի հրամանատարի տեղակալ, ✔️Արեն Սարգսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի պետական պահպանության կազմակերպման վարչության օբյեկտների պետական պահպանության և հատուկ բեռների ուղեկցման անվտանգության ապահովման բաժնի պետ, ✔️Լևոն Դոլմազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման երկրորդ գնդի ծառայության կազմակերպման բաժնի պետ, ✔️Ժորա Նիկողոսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պետ, ✔️Հրաչ Բազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Աշտարակի պահպանության բաժնի պետ, ✔️Վարդան Բալեյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի պետ, ✔️ Մուշեղ Գևորգյանը նշանակվել է Ոստիկանության Գվարդիայի Կոտայքի պահպանության բաժնի պետ, ✔️Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՊԾ մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ✔️Լևոն Բադալյանը ազատվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության կազմակերպման վարչության ծառայության կազմակերպման բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ✔️Սարիբեկ Ռուստամյանն ազատվել է ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից, ✔️Արմեն Մկրտչյանն ազատվել է ՀՈԳՎ Վեդիի բաժնի պետի պաշտոնից, ✔️ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, ✔️Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, ✔️ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչության պետի տեղակալ Արթուր Բդոյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, ✔️Ոստիկանության գվարդիայի Կոտայքի պահպանության բաժնի պետ Վանիկ Ղազարյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, ✔️ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հրաչ Միրոյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, ✔️Պարեկային ծառայության պետի տեղակալ, ինքը և մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության պետ Էդգար Սուսլիյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, ✔️Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, ✔️Դավիթ Պետրոսյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։ Աղբյուրը` ՀՀ ներքին գործերի նախարարություն |

Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
8210:30
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
10509:30
12 տարեկան Լինա Հակոբյանը հայտնաբերվել է
14923.05.2026, 13:24
Պահպանվող տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 129 տրանսպորտային միջոց
18322.05.2026, 16:06
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
13422.05.2026, 14:00
«Սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
18822.05.2026, 10:36
