Շվեյցարիան բնակչության սահմանափակման հարցը կդնի հանրաքվեի
![]() Շվեյցարիայի կառավարությունը հունիսի 14-ին հանրաքվե է նշանակել մի նախաձեռնության վերաբերյալ, որն առաջարկում է սահմանափակել երկրի մշտական բնակչության թիվը: Փաստաթղթում առաջարկվում է մինչև 2050 թվականն այդ թիվը պահել ոչ ավելի, քան 10 միլիոնի սահմանում: Նախաձեռնության համաձայն՝ իշխանություններն ավտոմատ կերպով կկիրառեն սահմանափակող միջոցներ, եթե բնակչությունը սահմանված ժամկետից առաջ գերազանցի 9.5 միլիոնը: Քննարկվող քայլերի թվում են ապաստանի քվոտաների կրճատումը և ընտանիքների վերամիավորման ծրագրերի սահմանափակումը: 2025 թվականի վերջի դրությամբ Շվեյցարիայում բնակվում էր մոտ 9.1 միլիոն մարդ: 2002 թվականից ի վեր երկրի բնակչությունն աճել է մոտ 1,7 միլիոնով՝ հիմնականում ներգաղթի շնորհիվ: Նախաձեռնության հեղինակները նաև առաջարկում են պարտավորեցնել կառավարությանը՝ օգտագործել բոլոր հասանելի գործիքները՝ բնակչության թիվը նվազեցնելու համար, եթե գերազանցվի 10 միլիոնի սահմանը: Սա կարող է ներառել միջազգային համաձայնագրերի վերանայում կամ դադարեցում, այդ թվում՝ Շվեյցարիայի և Եվրոմիության միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի վերաբերյալ: Նախաձեռնությունն աջակցում է աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը (SVP): Կուսակցությունը կարծում է, որ բնակչության աճը մեծ ճնշում է գործադրում ենթակառուցվածքների վրա, ազդում է շրջակա միջավայրի վրա և բարձրացնում վարձակալության գները։ Մասնագետները, սակայն, զգուշացնում են, որ նախաձեռնության հնարավոր ընդունումը կարող է ազդել արտահանման ուղղվածություն ունեցող խոշոր ընկերությունների վրա, այդ թվում՝ Nestlé-ի, Novartis-ի և Roche-ի վրա։ Այս կորպորացիաները հույսը դնում են արտասահմանյան մասնագետների վրա։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
