«Տերմիններն իմաստ ունեն, դրանց խեղաթյուրումները՝ նույնպես․ հետևանքների նկատմամբ պատասխանատվության խնդիր կա»․ Հրանուշ Խառատյան
![]() Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտերիմներից որևէ մեկը կարո՞ղ է գործող վարչապետին հուշել, որ ներկայիս Հայաստանի տարածքում, և առհասարակ Մեծ Հայքի տարբեր հատվածների միջնադարյան հայկական տարբեր պետական կազմավորումների իրեն բավարար չթվացող քանակությամբ հայերի առկայության կամ բացակայության խնդիրը անընդհատ հուզել է Պատմական Հայաստանի և միջնադարի հայկական մեծ ու փոքր պետությունների տարածքների հաշվին «էթնիկական հայրենիք» կառուցող մեր ուշ շրջանների հարևաններին։ Նրանց հայերի քանակությունը քիչ չի թվացել, ընդհակառակն՝ շատ-շատ է թվացել․․․ Օսմանյան կայսրությունն ամեն ինչ արեց, որ 17-19դդ․ նոսրացնի Արևմտյան Հայաստանի տարածքը՝ Թուրքիայի արևելյան վիլայեթները՝ արտոնություններ տալով քրդերին բնակցրեց, հսկայական թվով հայեր իսլամացրեց, 19դ․ երկրորդ կեսին բալկաններից փախած մահմեդականներին բնակեցրեց, Ռուս-կովկասյան պատերազմից հետո Հյուսիսային Կովկասից փախստական մոհաջիրներին բնակեցրեց, տարածքում նրանց «դատավոր» դրեց հայերի գլխին, 1895թ․ Վանի, Սասունի, Մուշի հայ բնակչության ջարդ կազմակերպեց, բայց մեկ է՝ «արևելյան վիլայեթներում» հայերի թիվը քանակապես մեծ էր բոլոր մյուսներից, և չնայած պետությունը «թուրքական էր» (օսմանյան էր)՝ այնտեղ, բացի օսմանյան պաշտոնյաներից, թուրքեր չէին ապրում։ Դա հայերի հայրենիքն էր, թուրքերի համար դա Էրմանիստան էր, մինչև հիմա էլ Էրմանիստան է, այդտեղ միայն հայերեն լեզվով դպրոցներ կային, միայն հայերեն լեզվով էին պարբերականներ լույս տեսնում․․․ Այդ տարածքը «թուրքական հայրենիք» դարձնելու համար երիտթուրքերը գնացին հայերի ցեղասպանությանը․․․ Հինգ տարի անց նրանք Մոսկվայի կոնֆերանսին նախապատրաստվելիս ռուսական կողմին համոզում էին, որ սահմանները գծելիս պետք է սկզբունք ընդունել «ազգագրական կազմը»՝ մարդկանց աչքերին նայելով բարձրաձայն պնդում էին՝ այստեղ հայեր չեն ապրում և․․․ ուշադրություն դարձրեք, ԵՐԲԵՔ ՉԵՆ ԱՊՐԵԼ․․․Եվ ում աչքերին նայում էին՝ նրանք էլ լուռ «գլխով էին անում»՝ այո, չեն ապրում և չեն ապրել․․․ Նույնը 1924թ․ Լոզանի կոնֆերանսին ասում էր նորաստեղծ Թուրքիայի հանրապետության վարչապես Ինենյուն, նույնը 1944թ․ Թուրքիայի մեջլիսում ասում էր մեջլիսի նախագահ, այդ հայերին բնաջնջած Քյազիմ Կարաբեքիրը՝ «Կարսում երբեք հայեր չեն ապրել, տեսեք, այստեղ բոլոր բնակավայրերի անունները թուրքական են, ե՞րբ և որտե՞ղ են նրանք ապրել»․․․Նույնը՝ 1936-37թթ․ Դերսիմում հայերի մնացորդներին վերացնելիս՝ «այստեղ երբեք հայեր չեն ապրել»․․․ փաստաթղթերը հրատարակված են, դա դեռ հեռավոր անցյալ չէ։ Եվ չնայած ահռելի ջանքերին, հանցագորխություններին, Թուրքիայի Հանրապետության տարածքում թուրքական ավել կամ պակաս ինքնությամբ բնակչությունը Թուրքիայի բնակչության միայն շուրջ 50 տոկոսին է հասնում։ Աղբյուրը` Հրանուշ Խառատյան |

«Ու այսպիսի գյուղապետերով գնում են ընտրության». Հովհաննես Իշխանյան
1819:54
«Մի քանի օրում արցախցիները 3 ոսկե մեդալ են բերել Հայաստան». Գեղամ Ստեփանյան
5019:42
Վաշինգթոնը պատրաստ է ևս մեկ շաբաթ հնարավորություն տալ դիվանագիտությանը
8719:10
«ՔՊ-ի քարոզարշավը մեկ մարդու վրա է, մի 100 էլ ուսապարկ են»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
8718:24
«Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ երկրներին, ապա ինչո՞ւ պետք է մենք աջակցենք նրան». Օվերչուկ
14118:16
«Իշխանություններն ու իրավապահները պարտավոր են ցուցաբերել առավելագույն զսպվածություն»․ Զառա Հովհաննիսյան
8217:42
