Ռուսաստանը սահմանափակում է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
![]() Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակելու է ծաղիկների ներմուծումը Հայաստանից, հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»: Որոշման նպատակը բուսասանիտարական առողջ միջավայրի պաշտպանությունն ապահովելն է։ «Չնայած ՀՀ ՍԱՏՄ-ի ներկայացրած երաշխիքներին, շարունակվում են հայտնաբերվել ԵԱՏՄ-ի համար կարանտինային բույսեր։ 96,2 միլիոն ծաղիկների ու բույսերի ներմուծման ժամանակ այդպիսի 135 դեպք է արձանագրվել, ինչը կազմում է ամբողջ 2025 թվականին հայտնաբերված ընդհանուր դեպքերի 77 տոկոսը»,- նշել է «Ռոսսելխոզնադզորը»։ 2025 թվականի ամռանը Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) զգուշացրել էր Հայաստանից կտրված ծաղիկների և ծաղկաբույլերի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին: Այդ ժամանակ դա պայմանավորված էր բուսասանիտարական վկայականներով ապրանքների բեռնափոխադրումների աճով, որոնք, ըստ Ռուսաստանի իշխանությունների, պարունակում էին ապրանքների ծագման մասին կեղծ տեղեկություններ: Մասնագետները նաև հայտնաբերել են կարանտինային արևմտյան ծաղկային տրիպսներ (Frankliniella occidentalis): |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
