Զելենսկին Ռուսաստանի զանգվածային հարձակումը կապում է Պեկին Թրամփի այցի հետ
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի վերջին զանգվածային հարձակումը կապված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այցի հետ։ Պետության ղեկավարը այս մասին հայտարարել է Telegram-ում։ Ըստ նրա՝ ամբողջ օրվա ընթացքում ռուսները անօդաչու թռչող սարքերի ալիքներ են արձակել ուկրաինական տարածքների ուղղությամբ, մասնավորապես՝ թիրախավորելով ՆԱՏՕ-ի երկրների սահմաններին ավելի մոտ գտնվող տարածաշրջանները։ Արդեն հարվածներ են հասցվել Զակարպատիայի, Լվովի, Վոլինի, Իվանո-Ֆրանկովսկի և Ռովնոյի մարզերում։ Հարվածներ են գրանցվել նաև շատ այլ տարածաշրջաններում՝ Վիննիցայում, Չեռնովցիում, Խմելնիցկիում, Դնեպրում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Ժիտոմիրում, Կիևում, Նիկոլաևում, Օդեսայում, Սումիում, Չերկասիում, Խարկովում և Խերսոնում։ «Այս պահի դրությամբ հայտնի է տասնյակ մարդկանց վիրավորվելու մասին, այդ թվում՝ երեխաների: Ցավոք, վեց մարդ մահացել է: ... Օրվա սկզբից ի վեր առնվազն 800 ռուսական անօդաչու թռչող սարք է գործել, և հարձակումը շարունակվում է», - ասել է Զելենսկին: Նախագահը, հղում անելով հետախուզական տվյալներին, զգուշացրել է Ուկրաինայի դեմ հրթիռային արձակումների սպառնալիքի մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է գերբեռնել օդային պաշտպանությունը և հնարավորինս շատ ավերածություններ պատճառել: |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
