Դերասան Անդրանիկ Հարությունյանը`«քպ-ական սրտիկով»
![]() Համացանցում տարածվել է դերասան Անդրանիկ Հարությունյանի լուսանկարը, որտեղ նա «քպ-ական սրտիկ» է ցույց տալիս, իսկ կրծքին Փաշինյանի բաժանած քարտեզն է։ Շատերը նրան քննադատում են, իսկ որոշներն էլ կարծում են, որ նկարը կեղծ է, սարքած։ «Այսօր»-ի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը նշել է, որ լուսանկարը կեղծված չի. «Ես քարոզարշավին չեմ մասնակցել, լուսանկարն իմ ընկերոջ՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ իր մեքենայի մոտ ենք նկարվել։ Սակայն, եթե մասնակցեմ էլ, խնդիր չեմ տեսնում, կասեմ՝ մասնակցել եմ։ Ես իմ կարծիքն ունեմ, ոնց ուզում եմ, էդպես էլ ապրում եմ։ Համոզված եմ՝ այս նյութի տակ հայհոյախառն մեկնաբանություններ են լինելու, սակայն ֆեյք էջերով հայհոյանք գրելն այդքան էլ ճիշտ չէ։ Ընդդիմադիր լինի, թե իշխանամետ՝ մենք՝ արվեստի մարդիկ, միշտ թիրախավորված ենք։ Ես խնդիր չունեմ, ասում եմ այն, ինչ կա»։ Հարցին՝ արդյո՞ք ներկա իշխանության գաղափարները կրող է՝ Հարությունյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ խաղաղության, որ բանակում զինվոր չմահանա, և այս երկիրը խաղաղ ապրի, ինչպես հիմա: ...Քանի՞ տարի է՝ պատերազմն ավարտվել է՝ մոտ 3-4 տարի, այդ ընթացքում մի զինվոր մահացե՞լ է թշնամու կրակոցից։ Կարծում եմ՝ չի եղել։ Շատ լավ է ու գովելի է»։ |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
