Նորվեգացի տղամարդը մեկուկես հազար տարեկան սրի պատյանի ոսկե զարդ է գտել
![]() Նորվեգիայի հարավ-արևմուտքում առավոտյան զբոսանքի դուրս եկած տղամարդը պատահաբար չափազանց հազվագյուտ և արժեքավոր գտածո է հայտնաբերել՝ սրի պատյանի ոսկե զարդ։ Տղամարդու խոսքով ՝ ինքը չի հասկացել, թե ինչ առարկա է գտել, բայց կռահել է, որ դա ինչ-որ հին ու արժեքավոր բան է, ուստի գտածոն հանձնել է Ստավանգերի համալսարանի հնագիտական թանգարանին: Հնագետները եկել են այն եզրակացության, որ մ.թ. 6-րդ դարի այս ոսկե արտեֆակտը ժամանակին զարդարել է ռազմական արիստոկրատիայի ներկայացուցչի թրի պատյանը: Գիտնականները ենթադրում են, որ պատյանի ոսկե երեսպատումը պատահաբար չի կորել. այն դիտավորյալ տեղադրվել է ժայռի ճեղքում՝ որպես զոհաբերություն աստվածներին դժվարին ժամանակներում, ինչպես նաև այն առաջնորդի կարգավիճակն ու իշխանությունը հաստատելու համար, որին այն պատկանել է։ Նման պրակտիկան լայնորեն տարածված էր այդ դարաշրջանի Սկանդինավիայում։ |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99017.10.2026, 00:30
