«Մոդին կոչ է արել վերականգնել #COVID_19 ժամանակաշրջանի սահմանափակումները»․ #NDTV
![]() Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամի ֆոնին առաջարկել է վերականգնել COVID-19 համավարակի ժամանակաշրջանի սահմանափակումները, հայտնում է NDTV-ն՝ հղում կատարելով վարչապետի Հայդարաբադում ունեցած ելույթին։ «Նարենդրա Մոդին կոչ է արել երկրի բնակիչներին նվազեցնել բենզինի և դիզելային վառելիքի օգտագործումը՝ հնարավորության դեպքում օգտվելով մետրոյից և հասարակական տրանսպորտից: Նա կոչ է արել վերականգնել COVID-19 ժամանակաշրջանում կիրառված արդյունավետության բարձրացման միջոցառումները, այդ թվում՝ տնից աշխատանքը և առցանց հանդիպումները»,- ասվում է NDTV-ի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Մոդին նաև կոչ է արել Հնդկաստանի բնակիչներին ձեռնպահ մնալ արտասահմանյան արձակուրդներից և արտերկրում հարսանիքներից՝ երկրի արժութային պահուստները պահպանելու նպատակով, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հրաժարվել ոսկի գնելուց։ Նշենք, որ Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային ուղին է, ինչպես նաև ազդել է նավթի արտահանման և արդյունահանման ծավալների վրա: Նեղուցի արգելափակման պատճառով աշխարհի երկրների մեծ մասում վառելիքի և արդյունաբերական արտադրանքի գների աճ է նկատվում։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
