«Հայաստանը «գուբերնիա» չդարձնելու համար պետք է իշխանափոխություն»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հենց այս ընթացքն է, որ Հայաստանը վերածելու է «գուբերնիայի»: Եվ այլեւս կարեւոր չէ՝ Ռուսաստանի՞ գուբերնիայի միայն, թե՞ միանգամից՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի կամ Չինաստանի, կամ Հայաստանը վերածվելու է դե ֆակտո աշխարհաքաղաքական մի «կոնսորցիումի», որտեղ բաժնեմասերի շուրջ խոշորները կպայմանավորվեն իրենք: Երբ իշխանություն պահելը դառնում է ինքնանպատակ՝ այնպիսի պետությունում, ինչպես Հայաստանը, պետության համար վերը նշածս ճակատագիրը դառնում է անխուսափելի: Եվ Հայաստանը «գուբերնիա» կամ «աշխարհաքաղաքական կոնսորցիում» չդարձնելու համար, Հայաստանին պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն, որի հիման վրա նաեւ՝ իրավիճակի որակական փոփոխություն: Ընտրական պրոցեսը դա անելու հնարավորություն է, որը բաց թողնելը կարող է լինել աններելի: Կրկնեմ, այստեղ բացարձակ չկա էմոցիոնալ բաղադրիչ: Սա քաղաքական իրավիճակն է, որից հանրային ուշադրությունը հենց փորձում են շեղել էմոցիոնալ-հռչակագրային բնույթի ճառասացությամբ՝ ինքնիշխանության, «իրական Հայաստանի», «խաղաղության» եւ այլինի մասին: Մինչդեռ, Հայաստանն «աշխարհաքաղաքական կոնսորցիումի» վերածելու պրոցեսը լինելու է հենց պատերազմով: Այլ կերպ դա չի լինում: Հետեւաբար, դրանից խուսափելու պատեհ հնարավորությունը՝ ընտրական այս գործընթացն եւ դրանում ընդդիմության առաջատար ուժերից որեւէ մեկին ձայն տալը, որպեսզի ձեւավորվի փոփոխության անհրաժեշտ հեռանկարը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Որո՞նք են Կարսի անկման և 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը»․ Էդուարդ Շարմազանով
19003:06
«Ժողովրդավարական պետության դիմակայության խնդրի լուծումը մնում է հասարակության ուսերին»․ Արթուր Սաքունց
18202:06
«Փաշինյանը կոնսոլիդացրեց բազում խմբերի՝ «ընդդեմի» շուրջ, ու դրա դեմ չգտնվեց հակախաղ»․ Արփինե Հովհաննիսյան
23700:30
«Եթե որևէ «նկարչություն» է դուրս գալիս ԿԸՀ-ից, պետք է ընդունել որպես ՔՊ-ի 72-րդ պատգամավորի մեկնաբանություն»․ Հովհաննես Իշխանյան
19300:06
«Սա ընդդիմության պայքարի նոր մարտավարություն է, որում նկատելի է հաղթանակի ուրվականը»․ Լևոն Ջավախյան
173Երեկ, 23:54
«ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Արեգնազ Մանուկյան
184Երեկ, 23:24
