Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ
![]() Մայիսի 10-ին լրանում է բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի հայտագրման վերջնաժամկետը: ԳԹԿ-ից հայտնում են, որ այս փուլում դիմում են հանրակրթական ուսումնական հաստատությունների այս և նախորդ տարիների շրջանավարտները, նաև քոլեջների շրջանավարտները: «Եթե արդեն հայտագրվել եք, բայց մտադիր եք դիմում-հայտում փոփոխություն անել, կամ եթե դեռ չեք հայտագրվել, հիշեք՝ դրա համար մնացել է 1 օր: Դիմորդները նախ բանկում վճարում են 1500-ական դրամ՝ յուրաքանչյուր քննության համար, հետո ստանում են ԳԹԿ անձնական համար: Եթե կարող են դրանից հետո ինքնուրույն հայտագրվել dimord.am-ում, հայտագրվում են, իսկ եթե դժվարանում են, մոտենում են դպրոցի օպերատորին, որն իրենց կօգնի դա անել: Այս տարվա շրջանավարտներն այդ ամբողջն անում են իրենց դպրոցում, նախորդ տարիների և քոլեջների շրջանավարտների համար մարզերում և մայրաքաղաքում՝ ըստ տարածաշրջանների ու վարչական շրջանների, այդ նպատակի համար դպրոցներ են առանձնացված»,- հայտնում են ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
