Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 09 մայիսի, 2026 թ.

«Արցախը դու ես հանձնել և վերջ»․ Էդուարդ Շարմազանով

70
Այսօր, 15:24
«Արցախը դու ես հանձնել և վերջ»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր։
Ինչո՞ւ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Ինչո՞ւ էիր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ կբանակցեմ։
Ինչո՞ւ էիր Արցախի պատգամավորներին ասում, որ նույնիսկ Ալիևն է հասկացել, որ Արցախը Ադրբեջանի մաս չի լինելու։
Ինչո՞ւ էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում։
Ինչո՞ւ էիք գոռում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։
Ու միշտ հիշիր քո սիրելի ԵՄ-ի պաշտոնյա Ժոզեպ Բորելի խոսքերը. «Փաշինյանն առաջին հայ ղըկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս»։
Արցախը դու ես հանձնել և վերջ»։