«Արդյո՞ք այդ նվերն ակնարկ է կոշտ դիմակայության և գնդակը Վատիկանի դաշտ «տեղափոխելու» մասին»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Հռոմի Պապ Լեոն 14-րդը Վատիկանում «փոխպանակվել» են բավականին խորհրդանշական նվերներով: Ռուբիոն այց է կատարել Վատիկան: Ի դեպ, նկատենք, որ այցը տեղի է ունենում Թրամփի համար բավականին բարդ ժամանակաշրջանում, եւ այն էլ Բրիտանիայի թագավորի Վաշինգտոն այցից հետո: Այց, որի ընթացքում Բրիտանիայի միապետը արեց մի շարք կսմիթներ եւ բրիտանական հումոր՝ ԱՄՆ հանդեպ: Իսկ նույն միապետը 2025 թվականի հոկտեմբերին Սիքստինյան մատուռում համատեղ աղոթք արեց Հռոմի Պապի հետ, ինչը Կաթոլիկ եկեղեցուց Անգլիական եկեղեցու անջատումից 500 տարի անց առաջին համատեղ աղոթքն էր: Հիշեցնեմ, որ միապետը համարվում է Անգլիական եկեղեցու գլուխը: Այդպիսով, Չարլզ Երրորդի Վաշինգթոն կատարած այցից մի քանի օր անց Մարկո Ռուբիոն այցելում է Վատիկան: Հռոմի Պապին նա նվիրում է գնդակ, իհարկե ոչ սովորական, այլ բյուրեղապակյա՝ ամերիկյան ֆուտբոլի բյուրեղապակյա գնդակ: Նկատենք՝ ամերիկյան ֆուտբոլը շատ կոշտ մարզաձեւ է: Ովքեր չգիտեն՝ այն ըստ էության նման է ռեգբիին, սակայն շատ ավելի կոշտ կոնտակտային: Արդյո՞ք դա ակնարկ է Հռոմի Պապին, որ Վաշինգթոնը պատրաստ է կոշտ դիմակայության եւ գնդակն էլ «տեղափոխում» է Վատիկանի դաշտ: Հռոմի Պապը Ռուբիոյի նվերն ընդունել է՝ «Վաու: Լավ:» արտահայտությամբ: Իսկ փոխարենը Պապը Ռուբիոյին նվիրել է ձիթենու փայտից պատրաստված գրիչ, որպես խաղաղության խորհրդանիշ: Ձիթենին է համարվում այդպիսին: Բայց արդյո՞ք գրիչն ինքնին ունի այլ խորհրդանշականություն կամ համատեքստ՝ Պապի նվերի առումով: Արդյո՞ք Պապը գրիչ նվիրելով Ռուբիոյին, ակնարկում կամ հիշեցնում է որեւէ պայմանավորվածության մասին՝ ստորագրության իմաստով»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Քեզ դնում ես օրենքից վեր, բայց հայտնվում ես Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
3014:48
«Ընտրություն կատարելիս նայեք մարդկանց անցած ճանապարհը». Արա Պապյան
6314:30
«Ցեղասպանություն է, Ղարաբաղի հարց է... պետք է անցկացնենք համազգային հանրաքվե». Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)
5214:24
«Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
6714:18
«Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՌԴ-ն չպետք է ճանաչի արդյունքները». Զատուլին
8714:16
«Իրանի դեմ պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է»․ Քամալա Հարիս (տեսանյութ)
9013:56
